«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2024 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 18 162 346 հազ. դրամ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ցանկի 30-րդ տեղում է: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 1 844 243 հազ. դրամ:
Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 204-րդ տեղը՝ 339 511 հազ. դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am